Թերևս, շատ զբոսաշրջիկներին ծանոթ է այն տհաճ իրավիճակը, երբ դուք հուսահատ կանգնած եք ուղեբեռների հոսքագծի մոտ և հասկանում եք, որ ձեր իրերը կորել են: Սակայն երբեք պետք չէ հույսը կորցնել. ամերիկյան Արիզոնա նահանգի բնակչուհին ստացել է իր ուղեբեռը կորստից 20 տարի անց: Մարիա Դելլոսը զանգ է ստացել Տուսոն քաղաքի օդանավակայանի տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայից, որից հետո պետք է վերցներ իր գտնված ուղեբեռը: Վստահ լինելով, որ խոսքը փոքրիկ պայուսակի մասին է, որը նա կորցրել էր մոտ 4 ամիս առաջ՝ կինը հաճելիորեն զարմացել է, երբ տեսել է այլ ճամպրուկ:
Պարզվել է, որ օդանավակայանի՝ վերջերս տեղի ունեցած աշխատանքների վերակազմակերպումից հետո նրա ուղեբեռը, որը կորել էր 1994 թվականին, վերջապես գտնվել է: Մարիայի խոսքերով՝ դա նրա համար իսկական հրաշք էր, իսկական ճանապարհորդություն դեպի անցյալ. ճամպրուկում հայտնաբերվել են նրա գրառումները և արվեստի նմուշները, որոնք նա ձեռք էր բերել Լաս Վեգասից: Որևէ պահանջ օդանավակայանի աշխատակիցներից կինը չունի: