Անսովոր ճանապարհորդություն. հուլիսի ամենաթեժ ուղղությունները (Մաս 8)

Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն  է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի  կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել  լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:

Krim

Լողափային հանգիստ Ղրիմում

Մինչ Սոչիում՝ Սև ծովի ռուսական ափին մեծածավալ շինարարություն է, ուկրաինական հատվածում շատ հանգիստ է: Ղրիմում լողափային հանգիստը յժմ էլ այնպիսին է, ինչպիսին 20  տարի առաջ` համեմատաբար մատչելի գներ, լավ էքսկուրսիաներ, տաք ծով և հաճելի սպասարկում: Թերևս միայն ռեստորաններն ու կարաոկեներն են ավելացել, բայց դա էլ ավելի լավ է: Որպեսզի զավթեք միանգամից երկու ծով, մեկնեք Կերչ: Երեխաների հետ հանգստի համար իդեալական կլինի Թեոդոսիան, աղմկոտ երեկույթների և գրավիչ պանորամայի համար՝ Յալթան, Խորհրդային կինոմատոգրաֆիայի սիրահարների համար՝ Ալուշտան: Ղրիմի առավելություններից է նաև այն, որ այստեղ լեզվային խոչընդոտ չկա և կարելի է հեշտությամբ շփվել բոլորի հետ:

You might also like