Անսովոր ճանապարհորդություն. հուլիսի ամենաթեժ ուղղությունները (Մաս 7)

Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն  է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի  կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել  լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:

Stone Forest in Madagascar

Մադագասկարի քարե  անտառը

Մադագասկարում հուլիս ամիսը ձմռան ամիս է, ցուրտ և չոր եղանակը իդեալական ժամանակ է ուղևորություն կատարելու համար: Բացի բացառիկ կենդանաբանական այգիներից և սաֆարիներից, ծրագրում անպայման պետք է նախատեսված լինի այցելություն դեպի քարե անտառ կամ Ցինժի դյու Բեմարահա սարահարթ` իրար կպած միլիոնավոր քարե սյուներ: Այդտեղ նույնիսկ տուրիստական արահետներ չկան, այդ իսկ պատճառով զբոսանքի համար անհրաժեշտ կլինի ալպինիստական սարքավորումներ և բարձրանալու փորձ: Գիտնականները վստահեցնում են, որ միլիոնավոր տարիներ առաջ ի հայտ է եկել աշխարհի հրաշալիքը և այդ ժամանակից շատ քիչ բան է փոխվել: Տեղացիները գիտնականների մասին չեն լսել, բայց մի կաթիլ անգամ չեն կասկածում, որ գործ ունեն ինչ-որ հատուկ երևույթի հետ: Այդ պատաճռով ամեն դեպքում սարահարթը անվանում են նաև Ցինժի, որը թարգմանաբար նշանակում է «քայլել գաղտագողի» և դա ոչ միայն վտանգավոր ռելիեֆի պատճառով, այլև նրա համար որպեսզի չանհանգստացնեն տեղի հոգիներին:

Stone Forest in Madagascar

You might also like