Անսովոր ճանապարհորդություն. հուլիսի ամենաթեժ ուղղությունները (Մաս 6)

Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն  է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի  կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել  լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:

The hot springs of Beppu in Japan

Բեպուի տաք աղբյուրները, Ճապոնիա

Եթե դուք ցանկանում եք կոտրել կարծրատիպերը, ապա հուլիսին կարող եք ծրագրել ուղևորություն դեպի Բեպու, որտեղ ոչ միայն շոգ է, այլ իսկական դժոխային տարտարոս: Եվ խոսքը օդի ջերմաստիճանի մասին չէ, այլ հրաշագործ տաք աղբյուրների մասին է, որոնք տաքանում են մինչև 100 աստիճան և իրենց  գոլորշիով վախեցնում զբոսաշրջիկներին:

Japan

Ամենագեղեցիկ և ամենահայտնի աղբյուրները անվանվում են «Իննը պտույտ դժոխքի շուրջը» և լիովին համապատասխանում են անվանը: Աղբյուրների ջրերը յուրահատուկ են. սպիտակ է կալցիումի պատճառով, կեղտոտ և կպչուն է, կարմիր է քանի որ երկաթի մեծ քանակ կա և սովորական, բայց կոկորդիլոսներով լի… Ցավոք այս ողջ գեղեցկությունը կարող եք վայելել միայն կամուրջի վրայից, որպեսզի չվառվեք, իսկ լողանալ տաք ջրերում հնարավոր է ավելի քիչ տաք, և ոչ պակաս  գեղատեսիլ այլ աղբյուրներում:

You might also like