Անսովոր ճանապարհորդություն. հուլիսի ամենաթեժ ուղղությունները (Մաս 5)

Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն  է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի  կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել  լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:

Lake Retba

Զբոսանք Ռետբա լճի մոտ, Սենեգալ

Վառ վարդագույն Ռետբա լիճը Սենեգալում ավելի հարմար է ցնցող ֆոտոսեսիայի, քան դասական լողափային հանգստի համար: Ջրի գույնը պայմանավորված է ջրում առկա ցիոնաբատկերիաների՝ երկրում թթվածնի երկրորդ կարևորագույն մատակարարի  մեծ քանակության հետ: Գունաթերապիայից և թթվածնային բուժումներից հետո կարելի է մեկնել մայրաքաղաք Դակար, ուսումնասիրել ֆրանսիացիներից մնացած նավահանգիստը և աֆրիկյան արվեստի խոշորագույն թանգարանը: Չնայած հասարակածին մոտիկությանը՝ հուլիսը Դակարում  բավականին մեղմ է և զով, իսկ շատ շոգերը գալիս են անձրևների հետ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին:

Lake Retba

You might also like