Անսովոր ճանապարհորդություն. հուլիսի ամենաթեժ ուղղությունները (Մաս 4)

Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն  է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի  կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել  լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:

Amsterdam tatoo museum

Անսովոր հանգիստ Ամստերդամում

Ամստերդամն, իհարկե,  հայտնի ամառային ուղղություն է, սակայն, որպես առաջադեմ եվրոպական մայրաքաղաք, այն առաջարկում է հանգստի բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ: Հյուրանոցները լի՞ են հյուրերով: Գնացեք ապրելու ջրանցքում խարսխված նավերից մեկում: Վան Գոգի թանգարանում կիլոմետրանոց հե՞րթ է: Ինչո՞ւ չեք այցելում դաջվածքների թանգարան: Կաֆեշոփերում ասեղ  գցելու տեղ չկա՞: Պակաս հետաքրքիր չի լինի ձկան շուկայում ծովատառեխ ուտելու մրցույթին մասնակցությունը: Ձեզ դուր չի՞ գալիս լողացող ծաղկի շուկայում մարդկանց մեծ հոսքը: Գեղեցկություն  կարելի է փնտրել նաև մանրուքների շուկայում: Կարևորը «պարտադիրների» ցուցակից կախում չունենալն է և հոլանդացիների հետ ավելի շատ շփումը, որի միջոցով կարող եք հայտնաբերել նոր վայրեր, որոնք դեռևս հայտնի չեն զբոսաշրջիկներին:

You might also like