Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:
Էքսկուրսիաներ և ծով Դուբրովնիկում
Խորվաթիայի հայտնի Դուբրովնիկ հանգստավայրում հուլիսը ամենաշոգ և չոր ամիսն է, սակայն դա հոգնեցնող շոգ չէ, այլ ընդհակառակը, հաճելի: Տեղի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան հին քաղաքն է, որը հարյուրավոր տարիներ չի փոխել իր դեմքը. ահռելի պատեր, առատ ուտեստներով և թարմ գինով ռեստորաններ, հնաոճ կրպակներ, նավի արհեստանոցներ, ոստրեների ֆերմաներ…Դժվար է հավատալ, որ երբևէ Դուբրովնիկը մրցել է Վենետիկի հետ Եվրոպայի գլխավոր նավահանգստի կոչման համար. չափազանց գավառական և չափված է դարձել այստեղ կյանքը: Շրջանցելով քաղաքը կարող եք վարձակալել փոքրիկ նավակ և մեկնել նավահանգիստը ուսումնասիրելու, որտեղ 600 տարի առաջ խարսխվել է Եվրոպայի կեսը: Իսկ ծովային ուղևորությունից հետո կարելի է պառկել ավազոտ ափին, որտեղից տեսարան է բացվում դեպի հսկա լեռները: