Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:
Հետազոտություններ Կարելիայում
Կարելիայում հողի յուրաքանչյուր սանտիմետրը հնարավոր է հավասարեցնել պատմության գրքի էջերի հետ: Հարուստ, հետաքրքիր և ողբերգական պատմություններ: Ամենաշատ վնասը կրել է Սոլովեցկիխ կղզիներում գտնվող վանքը, որը իր գոյության ընթացքում բանտ է օգտագործվել քաղաքական գործիչների համար: Մինչև այժմ էլ հայացք գցելով այդ փոքրիկ, սառը, միայնակ առանց պատուհանների բանտախցերին` կոկորդումդ ցավ է առաջանում: Բնակիչների բախտը ավելի շատ է բերել, այստեղ հաստ քարե պատերի փոխարեն ժանյակավոր փայտե պարիսպներ են: Նախկինում այստեղ միայն տեղացիներ էին, այժմ այստեղ են գալիս աշխարհի տարբեր վայրերից: Ցավոք, հանգիստը Կարելիայում ավելի թանկ կլինի, քան արտասահմանյան որևէ երկրում, սակայն ոգևորությունը, տպավորությունը և նոր գիտելիքները հաստատ ավելի քիչ չեն լինի: