Անսովոր ճանապարհորդություն. հուլիսի ամենաթեժ ուղղությունները

Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն  է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի  կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել  լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:

Whisky, Scotland

Շոտլանդիայի լճերը, ամրոցները և վիսկին

Նրանց համար, ովքեր վաղուց երազում  են  հայտնվել  հեքիաթում իսկական ժամանակն է մտածել Շոտլանդիա ուղևորության մասին: Ժայռերի վրա կառուցված մռայլ ամրոցներ, լոխ-նեսյան հրեշներ, միաեղջյուրներ գերբերի վրա, տատասկներ, Էդինբուրգի հնագույն լեգենդներով և խիտ մշուշով պատված փողոցներ, որոնք թվում է,  թե օդում կախված անբացատրելի առարկաներ են: Ի դեպ,  անբացատրելիությունը  այստեղի ազգային գծերից մեկն է, այդ իսկ պատճառով, որպեսզի ավելի լավ ճանաչեք Շոտլանդիան, պատրաստվեք մի շարք էքսկուրսիաների՝ սկսած գործարաններից և կոշիկի արհեստանոցներից, մինչև վիսկիի գործարաններ և ամրոցներ:

You might also like