Կինոմատոգրաֆիան մեծ ազդեցություն ունի զբոսաշրջային ոլորտի վրա և դրա վառ ապացույցն է Օդրի Հեփբերնի գլխավոր դերակատարմամբ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմը, որը իր ժամանակ զբոսաշրջիկների ուշադրության աննախադեպ պայթյուն առաջացրեց դեպի Հռոմը: Այսօր մենք կներկայացնենք այն ժապավենները, որոնք կարող են ձևավորել ձեր ճաշակը և հետաքրքրությունները՝ առաջացնելով անվերահսկելի ախորժակ:
«Արևածագից առաջ» (Ավստրիա)
Այս հանպատրաստից վեպ-ճանապարհորդությունը պատմում է այն մասին, թե ինչպես են երկու երիտասարդներ, հայտնվելով մեկ գնացքում, իջնում Վիեննայում, որտեղ նրանց սպասում է իսկական սերը:
Զբոսնելով շքեղ Դանուբի ափին՝ Ջեսսին և Սելին միմյանց սեր են խոստովանում: Ինչ կլինի հետագայում՝ ոչ մի նշանակություն չունի:
«Մարդը Ռիոյից» (Բրազիլիա)
Շատերը կարծում են, որ անկրկնելի Ժան Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարմամբ այս ֆիլմը բոնդիանայի «փոքրիկ» տարբերակն է, որը հարմար է մեկանգամյա դիտման համար:
Բայց այս ֆիլմը կարելի է անվանել Բրազիլիայի գովազդային ցուցանակը բոսանովայի ծաղկման շրջանում՝ Ռիո դե Ժանեյրոյի գաղութային պատկերը, փիրուզագույն ափերը, անհամեմատելի պատկերները, որոնք բացվում են բլուրներից, և անկրկնելի Բրազիլիան, որը մայրաքաղաք էր դարձել նկարահանումներից երեք տարի առաջ:
«Արագ վազորդը» (Կանադա)
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են ինուիտներ (էսկիմոսները) Ամակջուագը և Ատանարջուատը դիմակայում ցեղի առաջնորդի չար որդուն:
Նկարահանումները տեղի են ունեցել Իգլուլիկ էսկիմոսական գյուղում, որը գտնվում է Ֆոկս ծովածոցի կղզյակում: Ձմեռային գեղեցկությամբ այս վայրում կանգնած է իգլուն, որում եռում են կրքեր, որոնք մեզ՝ բարձր քաղաքակրթություն ունեցողներիս, նույնիսկ երազում չեն հայտնվել:
«Աֆրիկյան թագուհի» (Կոնգո)
Հյուծված և խմիչքով բուրող նավի կապիտանը և Անգլիայի խստաբարո միսսիոներուհին լողում են գետով վար կենտրոնական Աֆրիկայում:
Նրանք մարտահրավեր են նետում որդերին, մոծակներին, մալարիային, դիզենտերիային և Առաջին համաշխարհային պատերազմին: Հումորի և ռոմանտիկայի այս խառնուրդը ներկայացված է Կոնգոյի հարուստ բնության ֆոնին: Եվ ներենք ռեժիսորին փոքրիկ խաբկանքի համար. տեսարաններից մեկը նկարահանվել է թուրքական Դալյան քաղաքում:
«Ամելի» (Ֆրանսիա)
Մոնմարտրը գյուղակ է Փարիզում, որը գտնվում է մեծ քաղաքի մի կողմում գտնվող բլրի վրա:
Հենց այստեղ է ապրում Ամելի Պուլենը, ով կարողանում է գունավորել մոխրագույն ամենօրյա կյանքը:
Այս ֆիլմը Փարիզի հիպերռոմանտիզմն է, որտեղ պետք է գնալ սեր և երջանկություն գտնելու, մարդկանց անշահախնդիր օգնել սովորելու և այս կարճ կյանքի ամեն րոպեն գնահատելու համար: