Զբոսաշրջային ռեկորդները

Այն բանից հետո, երբ ներկայացվել է նոր Գինեսի ռեկորդների գիրքը,  Daily Telegraf-ը գրքից  ընտրել է բոլոր այն ռեկորդները, որոնք վերաբերվում են զբոսաշրջային ոլորտին:

Ամենաթանկարժեք սուիթը  Ժնևում գտնվող President Wilson հյուրանոցի թագավորական պենտհաուսում մեկ գիշեր մնալն է, որը կարժենա 41.676 ֆունտ: Համարում, բացի սովորական իրերից, կա նաև պարասրահ, Steinway ապրանքանիշի ռոյալ, սեփական բացօթիկ` դեպի Ժնևի լիճը բացվող տեսարանով:

President Wilson

Ամենասառը վայրը երկրի վրա  ռուսական անտարկտիկյան «Վոստոկ» կայանն է, որտեղ գրանցվել է -89,2 С ջերմաստիճան:

Ամենատաք վայրը երկրի վրա  Գրինլանդ Ռանչոն է  Մահվան դաշտավայրում՝ Կալիֆորնիայում, որտեղ 1913 թվականի հուլիսի 10-ին գրանցվել է 56,7 С ջերմաստիճան:

Ներկայիս ամենաբարձր շենքը  Դուբայի 828 մետր բարձրություն ունեցող  Burj Khalifa  աշտարակն է, բայց արդեն ոչ հեռավոր ապագայում Չինաստանում կկառուցեն 838 մետր բարձրությամբ շենք: Իսկ Սաուդյան Արաբիայում պատրաստվում են կառուցել մեկ կիլոմետրից ավել բարձրություն ունեցող աշտարակ:

 Burj Khalifa

Ամենամեծ հյուրանոցային լոբբին գտնվում է Սան Ֆրանցիսկոյի Hyatt Regency հյուրանոցում, որը ունի 107 մետր երկարություն, 49 մ լայնություն և 52 մետր բարձրություն:

Աշխարհի ամենաբարձր լողավազանը գտնվում է Հոնկոնգի ICC շենքի  Ritz-Carlton հյուրանոցի 188-րդ հարկում, որը երկրի մակերևույթից 474 մետր բարձրության վրա է:

 Ritz-Carlton pool

Ամենաթանկ ակումբային սենդվիչը Essen Platinum Club Sandwich-ն է, որը պատրաստել է 2007 թվականին  Cliveden հյուրանոցում՝ Դանիել Գալմիշևը, և վաճառվել է 100 ֆունտով:

Աշխարհի ամենահին թանգարանը Լոնդոնի  Royal Armouries Museum-ն է, որը իր դռները հանրության առջև բացել է 1660 թվականին:

The Royal Armouries Museum

Երկրի ամենախոնավ վայրը Մաուսինրամն է Մագալայում՝ Հնդկաստանում, որտեղ տարեկան տեղումների քանակը միջինում կազմում է 11873 մմ: Մագալայա նշանակում է ամպերի երկիր:

Ամենաչոր վայրը երկրի վրա  1964 թվականից մինչև 2001 թվականը ընկած ժամանակահատվածում  Չիլիում գտնվող Ատակամա անապատն է, որտեղ տեղումների միջին քանակը կազմել է տարեկան 0.5 մմ:

Ամենածանր ինքնաթիռը աշխարհում Անտոնով ԱՆ-225-ն է, որի թռիչքային առավելագույն քաշը 640 տոննա է:

Антонов Ан-225

Ամենաթանկ կոկտեյլը «The Winston»-ն է` պատրաստված Ջոել Հեֆֆերնանի կողմից: Վաճառվել է 2013 թվականի փետրվարի 7-ին Մելբուռնի Club 23-ում 8.583 ֆունտով: Շոկոլադով և մուսկատի փոշիով բարդ խառնուրդի պատրաստման վրա ծախսվել է 16 ժամ, իսկ կոկտեյլի բաղադրության մեջ մտել է 60 մլ  Croizet’s 1858 Cuvee Leonie կոնյակ:

Ամենատաք օվկիանոսը Հնդկական օվկիանոսն է, որտեղ ջրի ջերմաստիճանը տատանվում է 22-ից մինչև 28 աստիճան:

Ամենաթանկարժեք ճանապարհորդությունը  միջազգայի տիեզերական կայան այցելությունն է: Տոմսի արժեքը 12,5-ից 22 միլիոն ֆունտ է: Սկսած 2001 թվականից արդեն 7 հոգի օգտվել են այդ տուրից:

«The Winston»

Ամենաշատ թունավոր օձ ունեցող երկիրը Ավստրալիան է, որտեղ կարող եք հանդիպել աշխարհի ամենաթունավոր 10 օձերից 5-ին:

Ինքնաթիռի ամենասարսափելի  կործանումը եղել է Տեներիֆեում՝ 1977 թվականի մարտի 27-ին, որտեղ մահացել է 583 մարդ:  KLM ընկերության ինքնաթիռը վատ տեսանելիության  պատճառով բախվել է թռիչքուղում գտնվող Pan Am ընկերությանը պատկանող ինքնաթիռին:

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Կոստա Ռիկան է: Երկրի բնակիչները պատասխանելոով այն հարցին, թե իրենք որքան երջանիկ են, միջինում իրենց հոգեվիճակը գնահատել են 10 բալանոց համակարգի 8.5 բալով:

Աշխարհի ամենամեծ ռեստորանը Bawabet Dimashq-ն է՝ կառուցված Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 2002 թվականին, որը ունի 6014 նստատեղ, 2500 քառակուսի մետր տարածք ունեցող խոհանոց և 1800 աշխատողներ:

Bawabet Dimashq

Ամենամեծ զբոսանավը  Allure of the Seas-ն է, որը ունի 16 տախտակամած և կարող է հյուրընկալել 6318 մարդու:

Աշխարհի ամենամեծ արգելանոցը Տանզանիայի Selous Game Reserve-ն է՝ 21000 քառակուսի մղոն տարածքով, որը ավելի մեծ է, քան Շվեյցարիայի տարծքը:

Ամենամեծ ակվարիումը Սինգապուրում գտնվող S.E.A. Aquarium-ն է, որը կառուցված է 49 արկղերից, որտեղ լցված է 38.7 միլիոն լիտր ջուր: Ակվարիումում ապրում է ավելի քան 100.000 կենդանիներ:

You might also like