Այսօր մեկնարկեց ամռան վերջին ամիսը՝ օգոստոսը: Ասել է, թե 2014-ի ամառը հիշարժան դարձնելու համար մեզ մնացել է ընդամենը մեկ ամիս: Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են արձակուրդային գրառումները, տիրում է ճամպրուկային տրամադրություն: Տուրիստական նորություններ նախագիծը, որը ձեզ հետ է արդեն ավելի քան երեք տարի և ձեզ է ներկայացնում համաշխարհային և հայկական զբոսաշրջային նորությունները, իր տուրիստական խորհուրդներ բաժնով օգնում դառնալ գրագետ զբոսաշրջիկներ և խուսափել սխալներից ու խնդիրներից, ծանոթացնում աշխարհի քաղաքներին ու նրանց առանձնահատկություններին, բացահայտում տուրիստական բիզնեսի նրբությունները և լուսանկարների օգնությամբ կազմակերպում վիրտուալ ճանապարհորդություններ, մեկնում է ամառային հանգստի: Առաջարկում ենք մի լավ հանգստանալ, թոթափել աշխատանքային տասնմեկ ամիսների հոգնածությունը, ցնցող և օրիգինալ լուսանկարների մի ամբողջ ալբոմ կազմել ու պարզապես վայելել արևը, ծովը, կյանքը… Իսկ մենք կվերադառնանք շուտով ու կշարունակենք ձեզ ներկայացնել այս ոլորտի ամենաթարմ ու հետաքրքիր նորությունները: Իսկ վերջում առաջարկում ենք դիտել լուսանկարիչ Կրիստա Լոնգի ֆոտոշարքը, ով անմահացրել է մարդկանց՝ ջրային բլրակների խողովակից դուրս թռչելիս:
Մաղթում ենք ձեզ արկածներով լի արդյունավետ հանգիստ: 🙂