Աշխարհում առաջին տուրիզմի թանգարանը կբացվի Իսպանիայի հայտնի Կալելյա առողջարանում: Նման առաջարակով հանդես են եկել տեղական իշխանությունները: Առողջարանը գտնվում է Կատալոնիայում, Բարսելոն նահանգում: Թանգարանի ցուցանմուշները կպատմեն տարբեր պատմական դարաշրջաներում ճանապարհորդության, տուրիստական ոլորտի ծագման և պատմության, տարբեր մայրցամաքների տեսարժան վայրերի, ինչպես նաև՝ Կատալոնիայի նշանավոր գործիչների մասին. հայտնում է Ինտերֆաքսը:
Թանգարանը նաև կարող է ծառայել որպես զբոսաշրջության ոլորտի զարգացման թեմայով կոնֆերանսների և սեմինարների տարածք: Այս նոր տեսարժան վայրի ստեղծման գործընթացին կմասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինները և մասնավոր գործարարները: Կատալոնիան համարվում է Իսպանիայի ամենահայտնի ուղղություններից մեկը: