Singapore Airlines ավիաընկերությունը դարձել է լավագույնը աշխարհում՝ ըստ ամերիկյան Travel + Leisure ճանապարհորդական ամսագրի, և նրանից ստացել Best Awards մրցանակը։ 10 ավիափոխադրողից բաղկացած վարկանիշային աղյուսակը հրապարակվել է ամսագրի կայքում։
Պարբերականը մասշտաբային հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, ովքեր գնահատել են թռիչքի ընթացքում հարմարավետությունը, հաճախորդների սպասարկումը և թռիչքի ընդհանուր արժեքը։ Արդյունքում կազմվել է թոփ-10 ցանկը։
Երկորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄԷ-ի ավիափոխադրող Emirates-ը, երրորդը՝ Qatar Airways-ը։
Տասնյակում են հայտնվել նաև Etihad Airways-ը (ԱՄԷ), Virgin Atlantic Airways-ը (Մեծ Բրիտանիա), Cathay Pacific Airways-ը (Հոնգկոնգ), Air New Zealand-ը, EVA Air-ը (Թայվան), Korean Air-ը և Porter Airlines-ը (Կանադա)։
Ապրիլի սկզբին, ըստ TripAdvisor զբոսաշրջային պորտալի, լավագույնն էր ճանաչվել Emirates-ը։ Singapore Airlines-ը հայտնվել էր ցանկի երկրորդ հորիզոնականում։