Տուրիստական «բուտերբրոդային» ցուցանիշ

Եթե դուք դեռ չեք որոշել, թե 2013 թվականին որտեղ կարելի է  ավելի ֆինանսապես տնտեսող հանգիստ կազմակերպել, ապա հարկավոր է ընտրել Իսպանիան կամ Շրի Լանկան, վստահեցնում է շաբաթավերջին գների որոշման Համաշխարհային չափորոշիչը. հայտնում է  Post Office-ը:

world tourism

Գների որոշման ամենամյա չափորոշիչը հանրահայտ վայրերով նման է «բուտերբրոդային» ցուցանիշի (տարբեր երկրներում ապրելու արժեքը տարբեր է) և վերաբերվում է զբոսաշրջիկների 8 ամենահայտնի ծախսերին: Չափորոշիչում հաշվի են առել ընթրիք բաղկացած երեք ուտեստներից երկու չափահաս մարդու համար, մեկ գավաթ սուրճ բարում կամ սրճարանում, մեկ շիշ տեղական գարեջուր, մեկ շիշ Կոկա Կոլա կամ Պեպսի, մեկ գավաթ գինի, 1.5 լիտր հանքային ջուր, արևապաշտպան քսուկ (200ml SPF 15) և մեկ տուփ Մարլբորո սիգարետ:

Sri Lanka

Աշխարհի ամենամատչելի ուղղությունների ցուցակը  (գինը բրիտանական ֆունտ-ստեռլինգով).

1-2. Կոստա դել Սոլ, Իսպանիա – 36,14
1-2. Շրի Լանկա – 36,14
3. Պրահա, Չեխիա – 39,17
4. Բալի, Ինդոնեզիա – 40,47
5. Խոյան, Վիետնամ – 43,20
6. Արևոտ ափ, Բուլղարիա – 45,10
7. Ալգարվե, Պորտուգալիա – 45,54
8. Կանկուն, Մեքսիկա – 48,93
9. Բուդապեշտ, Հունգարիա – 51,45
10. Մարմարիս, Թուրքիա – 52,89

 

You might also like