Ճանապարհորդությունը մարդկանց մեջ հանդուրժողականություն է առաջացնում

Ճանապարհորդած մարդիկ ավելի հանդուրժող են դառնում։ Այս եզրակացությանն են եկել Momondo  զբոսաշրջային ծառայության աշխատակիցները՝ հարցում անցկացնելով 18  երկրների ավելի քան յոթ հազար մարդու շրջանում։
Հարցման արդյունքում մասնակիցների 75 տոկոսը հաստատել է, որ հենց ճանապարհորդության շնորհիվ են իրենք սկսել ավելի լավ վերաբերվել այն երկրների բնակիչներին, որտեղ այցելել են։ Հարցման մասնակիցների 76 տոկոսը նշել է, որ ճանապարհորդությունները ընդհանուր առմամբ  փոխել են իրենց տեսակետը այլ մշակույթների հանդեպ։ Նույնքան մասնակից էլ նշել է, որ ճանապարհորդությունից հետո սկսել են դրական ընկալել  մարդկանց միջև տարբերությունները և աշխարհի բազմազանությունը։

You might also like