Պալանգայում կներդրվի տուրիստական հարկ

Լիտվայի հանրահայտ առողջարանային Պալանգա քաղաքում կներդրվի տուրիստական հարկ՝ 1 լիտվական լիտ չափով, որը հավասար է մոտ $0.35-ի: Հարկատեսակը կվերաբերվի նրանց, ովքեր հյուրանոցներում համարներ կամրագրեն, կամ կնախընտրեն հանգստանալ մասնավոր հանգստավայրերում: Նոր հարկատեսակը չի վերաբերվում 10-ից ցածր երեխաներին, ինչպես նաև հիվանդանոցների և վերականգնողական կենտրոնների այցելուներին:

Հարկատեսակի հիմնական միտքը կայանում է հետևյալում. «Տուրիստների հարմարավետությունը իրենց՝ տուրիստների ձեռքին է»: Ինչպես հաղորդում է Delfi պորտալը, այս փողերով Պալանգա քաղաքի իշխանությունները մտադիր են կարգի բերել քաղաքային փողոցները, լողափները, զարգացնել տուրիստական ենթաստրուկտուրաները, գովազդել տարատեսակ միջոցառումներ, որոնք կանցկացվեն Պալանգայում:

 

You might also like