Ճանապարհորդություն և սեքս

Ճանապարհորդությունը  ոչ միայն բուռն աշխատանքային առօրյայից հանգստանալու, այլև՝  այդ փոքրիկ վաակումը լրացնելու հնարավորություն է, որը կուտակվել է սիրելիի հետ սեքսուալ հարաբերություններից: Վաակումը առաջացել է հոգնածությունից, ժամանակի մշտական անբավարարությունից և սթրեսներից: Սովորաբար ճանապարհորդության ժամանակ սեքսուալ կյանքը «վերականգնվում» է, երևակայությունը և ցանկությունները՝ իրականանում:

6ad4cea812ef72b5255570eef26539f8581fa014

Ըստ հետազոտությունների՝ բոլոր ծանոթությունների մոտավորապես 12%-ը տեղի է ունենում ճանապարհորդությունների ընթացքում և այդ մարդկանց մոտ 20%-ը պատրաստ է  շարունակել հարաբերությունները նաև ճանապարհորդությունից հետո: Ճանապարհորդությունը «առանձնանում» է ոչ միայն նոր վայրերի բացահայտումներով, այլև՝ նոր զգացողություներով, նոր տրամադրությամբ նրանց համար, ովքեր այսօր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին:

Անկախ նրանից՝ ձեր զուգընկերը ձեր երկրորդ կեսն է, թե նոր ծանոթություն՝ մինչ դուք մշտական հարաբերությունների փնտրտուքի մեջ եք, ռոմանտիկան և սեքսը հաճախ ճանապարհորդության անբաժանելի մաս են կազմում:

Այսպիսով, փետրվարի 14-ին՝ Սիրահարների տոնին, մենք փորձել ենք կազմել որոշակի վիճակագրություն, որպեսզի պարզենք, թե որքանով է ճանապարհորդությունը կարևոր մեր կյանքում և որքանով է այն  գեղեցկացնում, հետաքրքրացնում, և լիարժեք դարձնում այն:

Expedia-ի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ միայն հյուրանոցում աշխատող անձնակազմն է տուրերի, ճանապարհորդությունների ժամանակ անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի զբոսաշրջիկի հանգիստը հաճելի լինի, նաև զբոսաշրջիկներն են պատրաստակամ փոխհատուցելու նրանց իրենց հյուրընկալության դիմաց ինտիմ հարաբերություններով: Զբոսաշրջիկների մոտավորապես  2%-ը պատրաստ է առաջարկել գիդերին, հյուրանոցների աշխատակիցներին կամ բորտուղեկցորդուհիներին «մոտիկից ծանոթանալու» իրենց ինտիմ ցանկությունները:

95de414ce55e3a08d5db8773b626d9f97e5a0fae

Հանգստացողների 28%-ը պատասխանել է, որ նրանք հաստատ ավելի ինտիմ պահեր են ունեցել իրենց կողակցի, ամուսնու կամ կնոջ հետ հանգստի ժամանակ, քան սովորական առօրյա կյանքում: 39%-ը պատասխանել է, որ դա նաև կախված է հանգստի վայրից: Սովորաբար ծովափնյա հանգիստը ներառում է ավելի պածառ ինտիմ պահեր, քան ճանապարհորդությունը թանգարաններով կամ այլ տեսարժան վայրերով: Հարցման մասնակիցների գրեթե 65%-ը բացառապես հստակ զուգահեռներ են անցկացրել հյուրանոցի ու դրա որակի և այդ հյուրանոցում իրենց կեսի հետ անցկացրած սեքսուալ կյանքի միջև:  Կեսը նշել է, որ եթե սենյակում առկա է, օրինակ, ջակուզի, ապա դա նպաստում է երեկոն համարում անցկացնելու, միմյանց և պատուհանից երևացող տեսարանը վայելելու բոլորովին նոր անսպասելի ցանկություններ…

92a8d36e97a19488662c16530104600ba2552516

Ավելի քան 25%-ը կարծիք է արտահայտել, որ արտերկրում հանգստանալը ավելի է նպաստում ռոմանտիկ զգացողությունների առաջացմանը:  Չնայած՝ 22%-ը պատասխանել է, որ եթե անգամ հանգիստը տանից այնքան էլ հեռու չէ, միևնույն է դա ավելացնում է ոչ միայն ինտիմ կյանքի որակական հատկանիշները, այլև՝ նոր փորձերի հնարավորություն է տալիս:

Մարդկանց ավելի քան 50%-ը խոստովանել է, որ  պատրաստ է առաջարկություն անել ընկերուհուն հանգստի ժամանակ:

 

You might also like