Տուրիստական ընկերությունը կվճարի բրիտանական քաղաքների անպարկեշտ անվանումների համար
Որոշ բրիտանական քաղաքների անուններ երկիմաստ են հնչում այլ լեզուներով։
Բրիտանական Holiday Pirates ընկերությունը խոստացել է օտարերկրյա զբոսաշրջիկներին, ովքեր կուղարկեն լուսանկարներ՝ արված Մեծ Բրիտանիայի քաղաքների անպարկեշտ անունների ֆոնին, փոխհատուցել տոմսերի արժեքի չափով։ Այդ մասին Twitter-ում հայտնել է ընկերության ղեկավարը․ գրում է Lenta-ն։
Որոշ բրիտանական քաղաքների անուններ երկիմաստ են հնչում այլ լեզուներով․ պարզաբանում է The Daily Mail-ը։
Օրինակ, Օրտոնա քաղաքի անունը արգենտինյան բարբառով նշանակում է «մեծ անցք հետույքում»։ Իսկ Տոդմորդենը գերմաներեն թարգմանած նշանակում է «սպանություն»։
Լորտոն քաղաքի անվանումը դանիերեն նշանակում է «կղանք», իսկ Վիքսը արտասանելիս համընկնում է գերմաներեն ժարգոնային wichs բառին, որը նշանակում է «ձեռնաշարժություն»։ Հարրի գետի անվանումը նույնանում է ճապոնական «փորլուծություն» բառի հետ։