Թափանցիկ դիտահարթակ է բացվել Թայլանդում

Թայլանդական Նոնգխայ նահանգի լեռներում՝ երկրի հյուսիս-արևելքում բացվել է   U-աձև դիտահարթակ ամբողջովին թափանցիկ նյութից, որն այցելուների մոտ արևադարձային անտառի վրայով թռչելու  պատրանք է ստեղծում։ Ատրակցիոնը ստացել է Sky Walk անվանումը։

Wat Pha Tak SuaՀարթակը գտնվում է Վատ Պհա Տակ Սուա  (Wat Pha Tak Sua) տաճարի տարածքում, որը գտնվում է Մեկոնգ գետի ափին՝ Սանգկհոմ  (Sangkhom) քաղաքից  18 կիլոմետր հեռավորության վրա։ Դիտահարթակի և հատակը, և պատնեշը, որը միաժամանակ կարող է պահել  20 մարդու, պատրաստված են ամուր ապակուց։ Ատրակցիոնի հեղինակները թերահավատներին վստահեցնում են, որ այն լիովին անվտանգ է․ այս ստեղծելիս հաշվի է առնվել տեղի կլիմայական պայմանների առանձնահատկությունները, այդ թվում՝ ուժեղ քամին։  Օտարերկրացի հյուրերի համար դիտահարթակի տոմսը արժի 400 բատ ($11,5)։

You might also like