Չեխական Բռնո քաղաքում կհայտնվի տրամվայ-ռեստորան, որտեղ կհամատեղվի ընթրիքը և էքսկուրսիան քաղաքով: Տրամվայը կսկսի շրջել Բռնոյի փողոցներով այս կամ եկող տարի: Հյուրասիրության պատասխանատուն կլինի քաղաքի ռետորաններից մեկը կամ գարեջրագործերից մեկը:
Այն կարելի է նաև վարձակալել միջոցառումներ անցկացնելու համար: Ներկա դրությամբ քաղաքում արդեն կա պատմական տրամվայ, որը կոչվում է «Սրճարան»: Այն նախատեսված է 25 ուղևորների համար, իսկ ճաշացանկում ընդգրկված են միայն խմիչքներ. հայտնում է ILOVECZ.RU-ն: