• Մեզ ամենածանոթ ողջույնի ձևը ձեռքսեղմումն է: Բայց նույնիսկ դրա մեջ տարբերություն կա. օրինակ Ռուսաստանում ենթադրվում է, որ առաջինը պետք է տղամարդը ողջունի, իսկ ձեռքը մեկնի կինը (եթե նա հարկ համարի), իսկ Անգլիայում հակառակն է: Սակայն ամեն դեպքում տղամարդը հանում է ձեռնոցը ձեռքից, իսկ կնոջ դեպքում պարտադիր չէ (բայց այդ դեպքում հարկ չկա ձեռք սեղմելու փոխարեն համբուրել կնոջ ձեռքը):
• Տաջիկական ընտանիքում տան տերը ընդունում է հյուրին և իր երկու ձեռքով սեղմում է հյուրի մեկնած ձեռքը ի նշան հարգանքի:
• Սաուդյան Արաբիայում նման դեպքերում ձեռք սեղմումից հետո հյուրընկալող կողմի գլխավորը իր ձախ ձեռքը դնում է հյուրի աջ ուսին և համբյուրում է նրա երկու այտերը:
• Իրանցիները միմյանց ձեռք սեղմելուց հետո աջ ձեռքը սեղմում են սրտին:
• Կոնգոյում, ի նշան ողջույնի, մարդիկ մեկնում են երկու ձեռքերը և այդ ընթացքում փչում են նրանց վրա:
• Յուրահատուկ ողջունելու ձև ունեն աֆրիկյան ցեղերը. ձեռք մեկնելուց առաջ նրանք թքում են ձեռքի ափի մեջ:
• Իսկ քենիացի ակամբաները չեն էլ փորձում ձեռք մեկնել, միայն թքում են գետնին ի նշան հարգանքի:
• Ճապոնացիները ձեռքսեղմումի փոխարեն նախընտրում են խոնհարումը, որոնք ինչքան ներքև և երկար է տևում, որքան հյուրը կարևոր անձ է համարվում:
• Կորեացիները նույնպես դեռ վաղ շրջանից ողջունելու համար խոնհարվում են:
• Չինացիները, որոնց մոտ խոնարհումը նույնպես ավանդութ է, ամեն դեպքում շատ հեշտությամբ անցան նաև ձեռքսեղմանը, իսկ մի խումբ բնակիչների հանդիպման ժամանակ կարող են նաև ծափահարել, և դա պիտի փոխադարձ բնույթ կրի:
• Ի դեպ Հին Ռուսաստանում նույնպես ընդունված է եղել խոնարհումը, բայց սոցիալիզմի ստեղծումից հետ դա համարվել է անցյալի մնացորդ: