Հայտնի Մենարա Կուալա Լումպուր հեռուստաաշտարակը ( հայտնի նաև KL Tower անունով), որը գտնվում է Մալայզիայի մայրաքաղաքում, հանրության համար բացել է երկար սպասված դիտահարթակը դեպի քաղաքը բացվող անհավանական տեսարանով։
Sky Box հարթակ չարժի այցելել այն զբոսաշրջիկներին, ովքեր վախենում են բարձրությունից։ Դիտահարթակի ապակե պատերն ու հատակը, որը կառուցված է խորանարդի տեսքով, այցելուների առջև բացում են ցնցող տեսարան դեպի քաղաքն ու Պետրոնաս աշտարակը, ինչպես նաև՝ առաջարկում սուր զգացողություններ գետնից 300 բարձրության վրա։ Sky Box-ը միաժամանակ տեղավորում է մինչև 6 մարդու։ Աշխարհի հեռուստահաղորդակցման կառույցների թվում Մենարա Կուալա Լումպուրը բարձրությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը։