Ճանապարհորդների մեծամասնության համար հանգիստը ավելի կարևոր է, քան գումարը: Այս արդյունքներն է ցույց տվել The GO Group և GO Airport Express տրանսպորտային ընկերությունների անցկացրած համատեղ հարցում: Հարցման մասնակիցներին հարցրել են, թե կցանկանային նրանք պատվիրել անկանգ թռիչք, եթե նույնիսկ տոմսերը ավելի թանկ արժենան, թե կընտրեն ավելի մատչելի թռիչք լրացուցիչ կանգառներով և ուշացումով:
Հարցման մասնակից ավելի քան 350 մարդկանցից 64% տղամարդիկ և 60% կանայք ընտրել են ուղիղ թռիչքը ժամանակի խնայման նպատակով: «Այս արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակակից զբոսաշրջիկները գնահատում են ժամանակը և ձգտում են ծախսել այն հանգստի, ոչ թե օդանավակայանում կամ ինքնաթիռում սպասելու վրա»,- նշել է Ջոն Մաքարտին՝ The GO Group-ի տնօրենը: