Զբոսաշրջիկները կարող են քայլել ջրի վրայով (Վիդեո)

Այս ամռանը Իսպանիայի լողափերում հնարավոր կլինի տեսնել անսովոր մի սարք՝  Hobie Stand Up Eclipse` ոտնակներով և ղեկով տախտակներ։ Դրանց շնորհանդեսից ընդամենը մեկ ժամ անց պաշտոնական դիստրիբյուտորը ստացել է  հազարավոր նամակներ՝ հավելյալ տեղեկատվություն տրամադրելու կամ տախտակն ամրագրելու խնդրանքով։

Mongoose_Cup_Eclipse_1_2000
Շնորհիվ ոտքով կառավարման համակարգի՝  Hobie Stand Up Eclipse-ը ստեղծում է ջրի վրա քայլելու պատրանք։ Մի քանի տարի առաջ  կայակների, առագաստանավերի, տախտակների և աքսեսուարների արտադրող  Hobie Cat -ը հեղափոխություն մտցրեց սապսերֆինգի ոլորտում՝ մշակելով  Mirage Drive տեխնոլոգիան․ նախկինում այդ համարագրն արդեն օգտագործվում էր կանոեի վրա, իսկ այս դեպքում այն հարմարեցված է տախտակներին։

Mirage Drive-ում օգտագործվում է երկու մեծ տափակ ոտնակ, որոնք մեխանիզմը գործի են դնում։ Այս տեխնոլոգիան տախտակը կայուն է պահում և հեշտացնում դրա կիրառումը։
Hobie Mirage Stand Up Eclipse-ը թողարկվում է երկու տարբերակով՝  3,22 և 3,66 մետրով։