Ամերիկայի մայրաքաղաքի ադմինիստրացիան հայտարարել է, որ շուտով հանրության համար կրկին կբացեն Վաշինգտոնի հուշարձանը: Հայտարարության համաձայն՝ ամենահայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկի բացումը մի քանի շաբաթվա գործ է:
Ենթադրվում է, որ հուշարձանը կբացվի մայիսին՝ ավերիչ երկրաշարժից երեք տարի անց. այն վնասվել է 2011 թվականին 5.8 մակնիտուդ ցնցման հետևանքով: Այն անմիջապես փակեցին զբոսաշրջիկների համար և սկսեցին վերանորոգման աշխատանքները, որոնք հիմա ավարտվել են:
Հուշարձանը կա արդեն 125 տարի և, ըստ էության, Ամերիկայի զբոսաշրջային իկոնաներից մեկն է հանդիսանում: Մինչև փակվելը այն տարեկան գրավում էր շուրջ 600 000 զբոսաշրջիկի: Ակնկալվում է, որ վերաբացումից հետո այս թիվը կտրուկ կավելանա: