Զբոսաշրջիկները կսովորեն պատրաստել տիկին Պատմորի ոճով

Եթե զբոսաշրջիկը ճանապարհորդելիս  ճամպրուկում առաջին հերթին դնում է գոգնոցը, ապա դա նշանակում է, որ նա նախատեսում է այցելել աշխարհի դասական խոհանոցները: Եվ, պատրաստվելով բրիտանական հայտնի «Դաունթոնի աբբայությունը» սերիալի չորրորդ սեզոնի բացմանը, սիրահար-խոհարարները կցանկանան պատրաստել այն ուտեստները, որոնք պատրաստում է խոհարար տիկին Պատմորը:

School of Artisan Food

Հատուկ նրանց համար բրիտանական Կոտսվոլդսում (Cotswolds)` Շերվուդյան անտառի սրտում, խոհարարական School of Artisan Food դպրոցում բաց են բոլոր պատմական խոհարարական բաղադրատոմսերի դասընթացները. հայտնում է Travel+Leisure-ը: Խոհարար Այվան Դեյը, պատմության մեծ սիրահար լինելով,  սերիալի երկրպագուներին կսովորեցնի գեորինյան խոհանոցի ճիշտ հնարքները: Սովորողների ավարտական  ուտեստներից մեկը կլինի դասական մսային կարկանդակը: Ի դեպ, School of Artisan Food դպրոցում կան նաև այլ հետաքրքիր դասընթացներ, որոնցից մեկը մեկօրյա է: Սովորելու արժեքը 45 եվրո է: