Նեապոլում զբոսաշրջիկներին առաջարկում են մոտիկից ծանոթանալ կյանքի քրեական կողմին: No Comment ոչ առևտրային կազմակերպությունը առաջարկել է զբոսաշրջիկներին թողնել ավանդական տեսարժան վայրերը և խորասուզվել հանցավոր աշխարհի մութ անդունդը:
«Անօրինական շրջագայություն Նեապոլով»-ը իրենցի ներկայացնում է ոտքով զբոսանք ավերակ փողոցներով և նրբանցքներով, որտեղ կարելի է հանդիպել կավատների, մարմնավաճառների, գրպանահատների, միջնորդ վաճառականների, որոնք վաճառում են կեղծ ապրանք: Թեև նման վայրեր այցելությունը կարող է վտանգավոր թվալ` տուրի կազմակերպիչները երաշխավորում են զբոսաշրջիկների անվտանգութունը:
Երթուղին անցնում է կենտրոնական փողոցների լաբիրինթոսով, որտեղ կարելի է հանդիպել թափառաշրջիկների և թմրանյութ վաճառողների: Երթուղին տևում է երկու ժամ և սկսվում է Պորտա Նալա փողոցային շուկայից, անցնում է փողոցներով մինչև Վիա Գարիբալդի փողոց և ավարտվում գլխավոր երկաթուղային կայարանում: