Զբոսաշրջիկները կմոռանան «Ինձ լուսանկարե՛ք, խնդրում եմ» արտահայտությունը

Հրաշալի նորություն նրանց համար, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը առանց Ինստագրամի։ Իսկ իրենց ընթրիքների, տատիկի տանը թեյախմության, ընկերուհիներով երեկույթների և սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի լուսանկարներով կիսվողների թիվը  գնալով շատանում է։ Ավելորդ է  անգամ նշել ճանապարհորդների, երջանիկ ծնողների և սիրելի ընտանի կենդանիներ ունեցողների մասին։

Dorchester Collection

Dorchester Collection հյուրանոցները մշտապես ջանում են քայլել ժամանակին համահունչ և հետ չմնալ իրենց այցելուներից։ Այժմ սեփական լուսանկարը անելու համար պարտադիր չէ փնտրել պատահական անցորդի կամ հայելիով վերելակ։ Անգլիական հյուրանոցներից յուրաքանչյուրում բնակվող հյուրին հանդիսավոր կերպով կտրվի  Selfie Stick հիասքանչ էքստերիերներում կամ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերի ֆոնին յուրահատուկ լուսանկարներ անելու համար։

Dorchester Collection

Դա կլինի լայն ձգվող մարգագետինները, թե  պոլոյի կանաչ դաշտերը Coworth Park-ում, ծաղկանոցները դասական բրիտանական The Dorchester-ում կամ  ժամանակակից  45 Park Lane-ից բացվող Գայդ պարկի տեսարանները, որոշեք ինքներդ։ Մոնոպոդը ուրախ հավելված է՝ ի լրումն հյուրանոցային ծառայությունների, որպեսզի հյուրանոցում կանգ առած զբոսաշրջիկի յուրաքանչյուր պահը դարձնի անմոռանալի՝ անմահացնելով նրանց լավագույն տեսարանների ֆոնին առանց  «Ինձ լուսանկարե՛ք, խնդրում եմ» արտահայտության։ Բրենդավորված և ֆիրմային գույնով ներկված Selfie Stick-ը կարելի է վերցնել երեք հյուրանոցների ընդունարաններից այնտեղ բնակվելու ընթացքում։

You might also like