Զբոսաշրջիկները կարող են գտնել «բեռնված» Android յուրաքանչյուր համարում

Հոնգկոնգի Dorsett Hotels & Resorts-ի հյուրերը կստանան անվճար սմարթֆոն հյուրանոցում գտնվելու ամբողջ ընթացքում օգտագործելու համար։ Android-սարքը անվճար և առանց որևէ գրավի հանձնում են հյուրերին հյուրանոց գալուն պես, յուրաքանչյուր համարին՝ մեկական։ Ծառայությունը հասանելի է Հոնգկոնգում գտնվող Dorsett  ցանցի բոլոր չորս հյուրանոցներում՝ Dorsett Mongkok, Dorsett Tsuen Wan, Cosmopolitan Hotel Hong Kong և Dorsett Kwun Tong։

Dorsett Hotels & ResortsՍմարթֆոններում նախապես վերբեռնված են տեղանքի քարտեզը և զբոսաշրջային տեղեկատվություն։ Սմարթֆոնով տեղական զանգերը լիովին անվճար են, ինչպես նաև՝ միջազգային զանգերը դեպի Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Կորեա, Մալայզիա և Սինգապուր անվճար են Dorsett Mongkok և Cosmopolitan Hotel հյուրանոցներում մնալու դեպքում։ Հարկ է նշել, որ անցյալ տարի  Dorsett-ը բացել  էիր առաջին հյուրանոցը Եվրոպայում՝ լոնդոնյան  Shepherd”s Bush-ում։

You might also like