Զբոսաշրջիկները հեշտ կկողմնորոշվեն Տոկիոյում

Տոկիոյում ճանապարհային ուղեցույցները և նշանները կթարգմանվեն օտար լեզուներով, որպեսզի զբոսաշրջիկները հեշտ կողմնորոշվեն: Չնայած այն բանին, որ գրությունների մեծ մասը գրված են լատինատառ, դրանք անհասկանալի են օտարերկրացիների համար, քանի որ դրանք պարզապես տառադարձված են: Այդ կերպ զբոսաշրջիկներին մնում է միայն գուշակել, թե ինչ է Narita Kuko-ն (Նարիտա օդանավակայան) կամ Kenseikinenkan-ն (Խորհրդարանի թանգարանը):

Japan

Կապված դրա հետ`քաղաքային իշխանությունները որոշել են փոխարինել բոլոր այդ նշանները նորերով, որտեղ անվանումները թարգմանված կլինեն անգլերեն լեզվով. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ընդ որում, ավելի լայն տարածում գտած նշանները, որոնցից են  «Մուտքը արգելված է» կամ «Ծխելը արգելված է», նախատեսվում է թարգմանվել նաև այլ լեզուներով, մասնավորապես չինարեն և կորեերեն: Բացի դրանից, հուշող նշանները այլ տեսք կունենան. օրինակ Roppongi Dori-ի փոխարեն վահանակի վրա կգրեն  Roppongi-dori Ave, որպեսզի զբոսաշրջիկները հասկանան, որ դա փողոցի անվանում է: Քաղաքի ամբողջ նշանները նախատեսվում է փոխել մինչև 2020 թվականը, երբ ճապոնական մայրաքաղաքը կընդունի ամառային Օլիմպիական խաղերը: Ճապոնիայի իշխանությունները հաշվարկում են, որ այդ ժամանակ զբոսաշրջիկների հոսքը իրենց երկիր կկազմի տարեկան 20 միլիոն մարդ:

You might also like