Իտալիայի Մշակույթի նախարարությունը մեկնարկել է Notturni D”Arte (Արվեստի գիշերներ) նախագիծը, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին այցելել Վատիկանի թանգարաններ ուրբաթ օրերին մայրամուտից հետո․ նշվում է թանգարանի պաշտոնական կայքում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բոլոր ցանկացողները կարող են շրջել թանգարանում գիդի ուղեցությամբ 19:00-ից 23:00-ն։ Մուտքի տոմսը կարժենա 21-ից 38 եվրո և այն կարելի է ձեռք բերել միայն կայքում։
Երեկոյան այցելությունների ծրագրում է նաև համերգային ծրագիրը։