Ամերիկյան Դեթրոյթի իշխանությունները (նահանգ Միչիգան) զբոսաշրջիկներին գրավելու նոր միջոց են գտել: Քաղաքային ոստիկանության լիազոր Դոն Օսթինը որոշել է, որ քաղաքի հյուրերին օգտակար կլինի իմանալ տեղական հրշեջների աշխատանքի մասին: Համաձայն նրա ծրագրի՝ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն Դեթրոյթ հասնել հրշեջ մեքենայով, այլև մասնակցել կրակի մարման աշխատանքներին և, ինչու ոչ, նաև փրկել ինչ-որ մեկի կյանքը. հայտնում է Travel+Leisure-ը:
Գաղափարը լիազորի մոտ առաջացել է այն բանից հետո, ինչ քաղաքային իշխանությունները ստիպված եղան կրճատել հակահրդեհային ստորաբաժանումների ֆինանսավորումը և նույնիսկ փակեցին դրանցից որոշները: Գաղափարը դեռևս քննարկման փուլում է, բայց ենթադրվում է, որ նոր տուրիստական գրավչությունը կգործարկվի արդեն 2013 թվականին: