Փոքրիկ զբոսաշրջիկները լիլիաները կարող են օգտագործել որպես «տրանսպորտային միջոց»

Հուլիսի 9-ին Բրյուսելում գտնվող Բելգիայի ազգային բուսաբանական այգին բոլոր ցանկացողներին հրավիրում է լիլիաների տոնին: Հենց այդ ժամանակ բույսերի պալատում բաց կթողնեն հսկայական ջրային լիլիաները, որոնց տերևների տրամագծերը  հասնում են  երկու մետրի:

Giant-Lily-Pad-with-Lucy-babyՀսկայական լիլիաների ծաղիկները  փոխում են բույրը՝ կախված եղանակից և օրվա ժամից, սկսած քաղցրից, մինչև թունդը: Դրանց հսկայական տերևները իրենց վրա պահում են մինչև 50 կգ քաշ, այդ պատճառով տոնակատարությանը բոլոր երեխաները կարող են լողալ՝ դրանց վրա պառկած: Պրոֆեսիոնալ լուսանկարիչները զվարճալի  լուսանկարներ կանեն, որոնք հոտե ծնողները կարող են ձեռք բերել:

Giant-Lily-Pad-with-Lucy-baby

Զբոսաշրջիկներին նաև կառաջարկվի էքսկուրսիաներ՝ նվիրված լիլիաներին, իսկ Բուսաբանական այգում կկազմակերպեն նկարների ցուցահանդես: Տոնակատարության մասնակցության մուտքի տոմսը կարժենա 16 եվրո:

You might also like