Զբոսաշրջիկները կարող են տեսնել` արդյոք արժե պատվիրել նախապես ընտրված շրջագայությունը, թե ոչ

Thomas Cook-ը առաջարկում է զբոսաշրջիկներին փորձել շրջագայությունը մինչև այն գնելը՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Բելգիայի մի քանի զբոսաշրջային գրաենյակներում տեղադրելով վիրտուալ իրականության ստենդներ:

Thomas Cook

Մեծ Բրիտանիայի Bluewater խանութում հաջող փորձարկումից հետո զբոսաշրջային ընկերությունը իրենց գրասենյակներում  տեղադրել է  վիրտուալ իրականության մի շարք ստենդներ՝ թույլատրելով զբոսաշրջիկներին շրջագայության տոմս գնելուց առաջ այցելել ընտրված վայրը՝ օգտագործելով վիրտուալ ակնոցները և ականջակալները:

Thomas Cook

Ինչպես հայտարարել է Մարկո Ռայանը՝ Thomas Cook-ի  նորարարության նորանշանակ տնօրենը. «Մենք օգտագործում ենք վիրտուալ իրականությունը, որպեսզի առաջարկենք հաճախորդներին շրջագայություն ընտրելու բոլորովին նոր տարբերակ: Այդ քայլը կօգնի նրանց ավելի շատ տեղեկացված որոշումներ կայացնել  իրենց հաջորդ շրջագայության համար՝ աշխատելով try and buy սկզբունքով»:

Thomas Cook

You might also like