Հնդկաստանի գերագույն դատարանը որոշում է կայացրել տուրիստական խմբերով վագրերի արգելանոցներ այցելելու արգելքը հանել: Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը երկրի բոլոր բնապահպանական ոլորտներում, որտեղ ապրում են վագրեր, զբոսաշրջիկների մուտքը արգելված էր: Հնդկաստանում ապրում են շուրջ 1700 վագր. հայտնում է Telegraph.co.uk-ն: Սա երկրագնդում վայրի վագրերի քանակության գրեթե կեսն է: Արգելքը վերացվել է այն բանից հետո, ինչ կառավարությունը կարողացել է մշակել նոր կանոններ այդ գիտաշիչներին պաշտպանելու համար` միաժամանակ պահպանելով տուրիստական ակտիվությունը:
Ըստ փաստաթղթի` արգելվում է արգելանոցում նոր զբոսաշրջային օբյեկտներ կառուցել: Բացի այդ Գերագույն դատարանը հանձնարարել է Հնդկաստանի տարածքային կառավարման մարմիններին կանոնակարգել արգելանոցի այցելուների հոսքը. զբոսաշրջիկների համար բաց կլինի տարածքի 20 %-ը միայն, որտեղ գտնվում են վագրերը: Եթե նախնական արգելը մնար, ապա երկրում զբոսաշրջիկների թիվը կպակասեր: Իսկ տուրիստական ոլորտի հարկերը, ի թիվս այլ բաների, ծախսվում են նաև բնապահպանական միջոցառումների վրա, այնպես որ արգելքի օգուտը այնքան էլ մեծ չէր: