Աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլը համտեսելու համար անհրաժեշտ է մեկնել Լոնդոն (Ֆոտո+վիդեո)

Բրիտանացի բարմենը ստեղծել է աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլը և շուտով կհամալրի  Գինեսի համաշխարհային ռեկորդների ցանկը: Կոկտեյլի հեղինակը, որի բաղադրամասերը շշալցվել են մինչև Ֆրանսիական հեղափոխությունը և  ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայից   անկախ հռչակվելը, դարձել է  Լոնդոնի էլիտար «Փլեյբոյ» ակումբի «Սալվադորս»  (Salvatore’s) բարի տերը՝ Սալվադոր Կալաբրեզեն: Իր խմիչքի համար, որը առանց կեղծ համեստության նա անվանել է «Կալաբրեզեի ժառանգությունը», աշխարհի լավագույն բարմեններից մեկը օգտագործել է մի փոքր 1770  թվականի լիկյոր, մի փոքր 1778 թվականի կոնյակ, 1860 թվականի կյուրասաո լիկյոր, ինչպես նաև՝ 1900-ականների սկզբի  «երկու կաթիլ  բիթթեր»:

Հաշվի  առնելով յուրահատկությունն ու բաղադրիչների չափազանց բարձր արժեքը, կոկտեյլի հեղինակը վստահ է, որ նրա մոտավորապես 80  գրամի համար  նախատեսված արժեքը բնավ էլ թանկ չէ: Խմիչքն արժե 5.5 հազար ֆունտ (մոտ 9 հազար դոլար): Ներկայումս ամենաթանկ կոկտեյլ պատրաստելու ռեկորդը պատկանում է Դուբայի «Բուրջ ալ Արաբ» հյուրանոցի ռեստորաններից մեկի  բարմեններից մեկին: Մեծահարուստ ճանապարհորդներին այստեղ առաջարկվում է այս «բուրժուական» խմիչքի համար վճարել շուրջ 6 հազար դոլար: Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչները արդեն հաստատել են, որ ստացել են Սալվադոր Կալաբրեզեի հայտը: Նրանց խոսքով՝ պատասխանը կտրվի «երեք աշխատանքային օրվա ընթացքում»:

You might also like