Շվեդ զբոսաշրջիկները բոլորից լավ են տիրապետում անգլերենին։ Այդ եզրահանգմանն են եկել EducationFirst լեզուների ուսուցման կենտրոնի մասնագետները։ Շվեդիայի քաղաքացիները այդ տիտղոսը վերցրել են դանիացիներից, ովքեր լավագույնն էին համարվում 2014 թվականին։
Բացի Սկանդինավյան երկու երկրների քաղաքացիներից անգլերեն լեզվի բարձր մակարդակ ունեն Նիդեռլանդների քաղաքացիները։ Եռյակին հետևում են նորվեգացիները և ֆինները։ Թոփ 10-ում նաև ընդգրկվել են Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Էստոնիայի, Լեհաստանի և Ավստրիայի քաղաքացիները։
Նշենք, որ ռուսները հայտնվել են 70 հնարավորից 39-րդ հորիզոնականում։