Զբոսաշրջիկներին առաջարկում են լողալ անդունդի վրա գտնվող լողավազանում

Լողավազանի հատակը թափանցիկ ապակի է։

Ուլուվատու առողջարանում (կղզի) բացվել է հինգաստղանի The Edge հյուրանոց, որի լողավազանը գտնվում է 150-մետրանոց ժայռի եզրին՝ անդունդի վրա։ Այդ մասին հայտնում է Metro պարբերականը։

Հնդկական օվկիանոս բացվող տեսարանով չորս բունգալոներից մեկում բնակությունը կարժենա օրական 950 դոլար։ Լողավազանի ինը սանտիմետր հաստությամբ հատակը պատրաստված է թափանցիկ ապակուց։ Այդպիսով, զբոսաշրջիկները բառացիորեն լողում են անդունդի վրա։

The Edge հյուրանոց

Վիլլաների հատուկ կառույցներում բնակվող սպասարկող անձնակազմը  (սպասավոր, անվտանգության աշխատակից, դայակ և այլն) շուրջօրյա սպասարկում է հյուրերին։ Տարածքում գործում է  նաև սպա սրահ, մարզասրահ, բար, կինոթատրոն և մանկական սենյակ։

You might also like