VisitBritain-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկիր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում են գնալ թատրոն, համերգ կամ օպերա (2.8 միլիոն), քան սպորտային միջոցառումների (1.3 միլիոն):
Ընդհանուր առմամբ Բրիտանիա այցելող օտարերկրացիների 14%-ը նախընտրել են գնալ թատրոն կամ օպերա, իսկ սպորտային միջոցառումներով հետաքրքրվել է նրանց միայն 4%-ը. գրում է Travel Daily News-ը: Իհարկե, թատրոն այցելողների մեծամասնությունը անգլախոս երկրներից եկած զբոսաշրջիկներն են. ամերիկացիները կատարել են 426 000 այցելություն, ավստրալացիները՝209000:
Ընդ որում՝ թատրոններն ու համերգները հետաքրքրում են հիմնականում 25-ից 44 տարեկան մարդկանց, իսկ ավելի հաճախ՝ կանանց. բոլոր այցելուների 55%-ը հենց այս սեռի ներկայացուցիչներն են: