Այս ամռանը Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկները չեն կարող համտեսել ֆուա գրա

Ամենահայտնի նրբախորտիկներից մեկի սիրահարների ու նրանց համար, ովքեր ցանկանում են այն առաջին անգամ փորձել, 2016-ի ամառը Ֆրանսիա մեկնելու համար այնքան էլ լավ շրջան չէ։  Երկրում երեքամսյա արգելք է դրվում  ֆուա գրայի արտադրության վրա։

Տվյալ որոշման կայացման պատճառը բնավ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին պետության մտահոգությունը չէ, այլ՝ երկրում տարածված թռչնագրիպի տարածման մտավախությունը։ Արգելքը սահմանվել է  տեղական թռչնաֆաբրիկաներից մեկում H5N1 վիրուսի հայտնաբերման մասին պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո։

Ֆրանսիան արտադրում է ֆուա գրայի համաշխարհային ծավալի 75%-ը, ինչը երկրին բերում է տարեկան 2 միլիարդ եվրո եկամուտ։

You might also like