Մեծ Բրիտանիայից ամուսինները այնքան են հավանել իրենց երկրի հանգստավայրերից մեկը, որ միասին անցկացրած 45 տարվա ընթացքում այցելել են այստեղ առնվազն 170 անգամ:
Ալան և Ջուն Լեյզենբները առաջին ուղևորությունը Դևոն դքսությունում գտնվող Տորբեյ առողջարանային քաղաք կատարել են 1969 թվականին, երբ զույգը մեկնել է ամուսնական ճանապարհորդության: Այն բանից հետո, երբ զույգը երեխաներ է ունեցել, ամեն տարի այցելել է Անգլիական Ռիվերա արձակուրդների ընթացքում:
Երբ երեխաները մեծացել են, Ալանը գնել է տուն անիվների վրա, որպեսզի հնարավորություն ունենան հաճախակի այցելել ծով: Ըստ ճանապարհորդների՝ այժմ նրանք Տորբեյ են այցելում տարին առնվազն հինգ անգամ: Նրանք նույնիսկ պլանավորել են մի քանի ուղևորություն 2015 թվականի համար: