Զբոսաշրջիկները Բալի են մեկնում մեդիտացիայի համար

Գնալով ավելի շատ զբոսաշրջիկներ են մեկնում Ինդոնեզիայի Բալի կղզի   ոչ միայն հանգստի համար: Նկատվում է հետաքրքրության աճ դեպի «հոգևոր» տուրիզմը. այժմ զբոսաշրջիկները մեկնում են Բալի յոգայով և մեդիտացիայով զբաղվելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղական մամուլին: Դեռևս «հոգևոր» զբոսաշրջիկները ընդհանուր զբոսաշրջիկների հոսքի մեջ քիչ թիվ են կազմում` շուրջ  5%, սակայն նման հանգստի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Բալիի որոշ տուրիստական ընկերություններ ամսեկան ունենում են 10-15 հոգանոց  3-4 խումբ, ովքեր կղզի են գալիս հոգևոր գործունեությամբ զբաղվելու համար: Հաճախ նման շրջագայությունները հիմնվում են բուսական սնունդի վրա: Մեդիտացիայի համար Բալիի լավագույն տեղերը, ըստ The Jakarta Post -ի, Կինտամանի գյուղն է, Բեսակիհ և Պուչակ Մանգու վանքերը, ինչպես նաև` Տոնահ Լոտ տաճարը:

You might also like