Աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկները կիսվել են հոսթելներում բնակվելու ժամանակ իրենց հետ պատահած տհաճ միջադեպերով։ Նրանց խոստովանությունները հրապարակվել են սմարթֆոնների համար նախատեսված Whisper հավելվածում, որը թույլ է տալիս անանուն հաղորդագրություններ թողնել։
Մի տղամարդ գրել է, որ մի օր արթնացել է էկվադորյան հոսթելում հարբած տղայի գրկում, ով շփոթել է մահճակալը։ Մեկ այլ օգտատեր խոստովանել է, որ պատահաբար կոտրել է պատուհանը, երբ փորձել է ինչ-որ բանով սատկացնել իր ոտքի վրայով վազող մկանը։
Մեկ այլ զբոսաշրջիկի խոսքերով՝ երբ ինքն ու իր հայրը տեղավորվել են հոսթելում, հոր հետ փորձել է ծանոթանալ մի տարեց հոմոսեքսուալ։ Իսկ Իտալիայում մի խումբ դպրոցականներ ուսուցիչների հետ սարսափով հայտնաբերել են անծանոթների, ովքեր պոռնո են նկարահանել իրենց համարում։
«Ես արտաթորանք հայտնաբերեցի ամերիկյան մի հոսթելի բարձի մեջ», —գրել է Whisper-ի օգտատերերից մեկը։ Մեկ այլ զբոսաշրջիկ պատմել է փարիզյան մի հոսթելի մասին, որի անհավասարակշիռ կառավարիչը վիրավորել է այցելուներին և հրաժարվել նրանց սրբիչ և ծածկոց տրամադրել։
Եվս մեկ ճանապարհորդ պատմել է, որ հայտնաբերել է սեքսով զբաղվող անծանոթ զույգի, երբ առավոտյան հինգին վերադարձել է խորվաթական հոսթելի իր սենյակ։