Զբոսաշրջիկներին Կորեայի մասին կպատմի «Gangnam Style» երգը

Կորեական տուրիստական կազմակերպությունը իրենց երկիր այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրություն գրավելու համար որոշել է օգտագործել համաշխարհային ճանաչում ունեցող PSY երաժշտական խմբի «Gangnam Style» երգը: «PSY‘s Wiki Korea» պրոմո-նախագիծը զբոսաշրջիկներին կպատմի խոզի մսից պատրաստված կորական ավանդական ուտեստի, Չեջու կղզի զբոսանքի և Սեուլի հանրահայտ առևտրային Մյոնդոն փողոցի մասին:

PSY‘s Wiki Korea

Հարավկորեացի երգիչ-երգահան PSY-ն հայտնի դարձավ 2012 թվականի նոյեմբերի վերջին: Այդ ժամանակ Gangnam Style երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի դիտումները գերազանցեց 971 միլիոնը: «Gangnam Style»-ը խոսակցական արտահայտություն է կորեական լեզվով, որը նշանակում է շքեղ ապրելակերպ, որով էլ հայտնի է Սեուլի հարուստ և նորաձև Կաննմագու թաղամասը: Յուրահատուկ տեսահոլովակը ներկայացված է PSY-ի զվարճալի պարային շարժումներով, որը հայտնվում է ամենաանսպասելի վայրերում  և հենց երգը նվիրված է «կատարյալ աղջկան, որը գիտի, թե երբ պետք է նուրբ լինի, իսկ երբ վայրի»:

PSY‘s Wiki Korea

«Gangnam Style»-ի գովազդային քարոզարշավը կպտտվի բոլոր ԶԼՄ-ներով, ինչպես նաև հեռուստատեսությունների կոմերցիոն հոլովակներով: Ակցիայի մեկնարկը նախատեսվում է մայիսին. հայտնում է Ինտերֆաքսը: Կորեայի տուրիստական կազմակերպությունը նշում է, որ PSY-ն երկրպագուներ ունի ողջ աշխարհից, այդ պատճառով այդ գովազդային ակցիան կարող է գրավել բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը աշխարհի տարբեր ծայրերից:

You might also like