Զբոսաշրջիկները Իսպանիայում ծախսում են օրական 141 եվրո

2016 թվականի մայիսի տվյալներով՝ օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը Իսպանիայում ավելացել են  4,2%-ով՝ անցյալ տարվա գարնան վերջին ամսվա համեմատ։ Մեկ ամսում երկրի բյուջեն տուրիզմի հաշվին ավելացել է   6,9 միլիարդ եվրոյով։ Այս տվյալները հրապարակել է Վիճակագրության ազգային ինստիտուտը։

Այժմ օտարերկրացի զբոսաշրջիկը Իսպանիայում հանգստանալիս միջինում ծախսում է  օրական 141 եվրո։ Միջինում օտարերկրացիները երկրում անցկացնում են  6,9 օր։ Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից զբոսաշրջիկների թիվը Իսպանիայում  աճել է շուրջ 7%-ով։ Տուրիզմից ստացված եկամուտը այս տարվա առաջին  5 ամիսներին կազմել է 24,8 միլիարդ եվրո։ Իսպանիա այցելող զբոսաշրջիկներից առաջատար են բրտանացիները, գերմանացիներն ու ֆրանսիացիները։

You might also like