Զբոսաշրջիկները խնայում են թեյավճարների հաշվին

Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը բացասաբար անդրադարձավ զբոսաշրջիկների թողած թեյավճարների չափերի  վրա: TripAdviser տուրիստական պորտալի անցկացրած  հարցման արդյունքների համաձայն` ճգնաժամի սկսվելուց հետո բրիտանացի զբոսաշրջիկների մեկ երրորդը խոստովանում են, որ կրճատել են թեյավճարների չափը, կամ, առավել հաճախ, ընդհանրապես չեն թողնում թեյավճար: Մատուցողներին դեռևս «գնահատողների» 29% -ը վստահեցրել է, որ դադարել են հետաքրքրվել այցելվող երկրում ընդունված թեյավճարների մասին. վճարում են այնքան, որքան իրենց հարազատ երկրում (հաշվի 10%-ը): 

22% բրիտանացիներ առհասարակ նշում են, որ թեյավճար թողնելու անհրաժեշտությունը իրենց մոտ բացասական էմոցիաներ են թողնում հանգստի ընթացքում, իսկ 8%-ը խոստովանել է, որ հրաժարվել է մեկնել ԱՄՆ, որտեղ թեյավճարները մշակույթի անքակտելի մասն են կազմում: Ինչ վերաբերվում է մյուս եվրոպական երկրներին, ապա միջինում, Եմ երկրների զբոսաշրջիկների մոտ 11% -ը դադարել են թողնել թեյավճար ճգնաժամից հետո: Ամենաառատաձեռն են Ֆրանսիայի զբոսաշրջիկները. 47%-ը հավատացրել է, որ  ֆինանսական ճգնաժամը չի ազդել թեյավճարի չափի վրա, որը նրանք թողնում են հանգստի վայրում: Իսպանացիների մոտ այս ցուցանիշը 37% է:

Այս հարցում ամենաժլատները իտալացիներն են: Հարցման մասնակիցների ընդամենը 20%-ն է հանգստի ժամանակ շռայլում թեյավճարները, իսկ 13%-ը ընդհանրապես թեյավճար չի տալիս: Ընդ որում, եվրոպացիների մեկ երրորդը կարծում է, որ լավ կլիներ, որ թեյավճարը մտցվեր ընդհանուր հաշվի մեջ: Բացի այդ, պարզվել է, որ զբոսաշրջիկների մեծ մասը (55%) իրազեկված է տարբեր երկրներում թեյավճարների ընդունված ձևերի մասին:  Եվ ամենալավը այդ մասին գիտեն հենց իտալացիները (76%):

You might also like