Զբոսաշրջիկները մոլորվել են Չինական Մեծ Պատի վրա

Չինացի փրկարարները էվակուացրել են երեք հոգուց բաղկացած ընտանիքին, ովքեր կես օրից ավել անցկացրել են Չինական Մեծ Պատի՝ այցելության համար չհարմարեցված հատվածում։ Ուշ գիշերին զբոսաշրջիկները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ չեն կարողանում իջնել Պեկինից հյուսիս գտնվող Ցզյանկոու շրջանի կտրուկ լանջի վրայի  կիսաքանդ պատից։

Ինչպես հայտնում է Vesti.ru-ն՝ գիշերը փրկարարներին չի հաջողվել գտնել կորած մարդկանց, որոնց բջջային հեռախոսը այդ ընթացքում լիցքաթափվել է։

Զբոսաշրջիկները հայտնաբերվել են ոստիկանություն զանգահարելուց միայն տասը ժամ անց։ Նրանց պատից իջեցնելու համար պահանջվել է ևս երեք ժամ։ Ընդ որում, ընտանիքի անդամներից մեկին տեղափոխել են պատգարակով։

Իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ Չինական Մեծ Պատի չռեստավրացված հատվածներ այցելությունը կարող է լինել վտանգավոր։

You might also like