Auto Alliance-ը հարցում է անցկացրել ամերիկացիների շրջանում պարզելու համար, թե ինչ են անում նրանք ավտոբուսով կամ ավտոմեքենայով երկար ճանապարհ գնալիս:
Հարցվածների 41%-ը պատասխանել է, որ նայում է պատուհանից դուրս: Մինչև այժմ էլ ամերիկացիները, ինչպես մանուկ ժամանակ, նախընտրում են իրենց զբաղեցնել ճանապարհորդության ժամանակ՝ պատուհանից նայելով գեղատեսիլ վայրերին: Հետաքրքիր զվարճանքի միջոցներ են հանդիսացել նաև ժամանակակից գաջետները:
Եվ ինչն է հետաքրքիր, որ յուրաքանչյուր հինգերորդ կինը նշել է, որ մանկության ժամանակ ճանապարհորդությունից ստացված գլխավոր հիշողությունը եղբոր կամ քրոջ հետ վեճերն են: