Իտալական ԶԼՄ-ները հայտնել են, որ 2016 թվականին զբոսաշրջիկները Հռոմի Տրևի շատրվան են նետել ավելի քան 1,4 միլիոն եվրո։ Հետաքրքիր է, որ վերջին անգամ նման վիճակագրություն հրապարակվել է 2013 թվականին։ 4 տարի առաջ զբոսաշրջիկները այստեղ թողել էին 100 հազար եվրոյով քիչ, քան անցյալ տարի։
Մասնագետները հայտնում են, որ զբոսաշրջիկները նախընտրում են Տրևի շատրվանում թողնել եվրո, դոլար և իեն։ Բայց վերջին տարիներին շատ են հատկապես ավստրալիական դոլարները։
Եթե դուք չգիտեք, ապա ասենք, որ Տրևի շատրվան պետք է մեկ մետաղադրամ գցել, եթե ցանկանում եք վերադառնալ Հռոմ։ Երկրորդ նետված մետաղադրամը խորհրդանշում է ծանոթություն իտալացու հետ, իսկ երրորդը՝ հարսանիքը արագացնելու համար է։
Ամբողջ գումարը փոխանցվում է Caritas կաթոլիկ կազմակերպությանը, որը կուղղի այն սոցիալական նախագծերին։